Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 23-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ:
Ղուկաս Պողոսյանը 2011-ից 2016 թվականներին հանդես է եկել «Փյունիկում», իսկ 2016/17 մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակի» կազմում:
«Ղուկասը միշտ համարվել է Հայաստանի ամենատաղանդավոր և խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը, բայց նրան խանգարել են վնասվածքները: Կաշխատենք այնպես անել, որպեսզի նա օգտակար լինի թիմին: Ամեն ինչ կախված է իրենից: Այժմ նա քրտնաջան աշխատում է: Կարծում եմ՝ նախապատրաստական շրջանից հետո թե՛ իր փորձով և թե՛ իր խաղային որակներով օգուտ կտա թիմին»,- Ղուկաս Պողոսյանի տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
«Վերջերս իմ կյանքում շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, և ցանկանում էի տեղափոխվել Երևան: Առաջացավ «Բանանց» տեղափոխվելու հնարավորությունը, ինչի համար շատ ուրախ եմ: «Բանանցն» ամենահարմար տարբերակն էր ինձ համար այս պահին: Բավական հետաքրքիր ու ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում և կարծում եմ, որ գնալով ամեն ինչ էլ ավելի լավ կլինի: Հուսով եմ, որ այս մրցաշրջանի արդյունքում «Բանանցին» կհաջողվի մրցանակային տեղ զբաղեցնել և հանդես գալ եվրոպական ասպարեզում»,- ասել է Ղուկաս Պողոսյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանի առաջնության Բարձարգույն խմբում Ղուկաս Պողոսյանը մասնակցել է 100 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և չորս անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2016/2017, 2014/2015, 2013/2014, 2012/2013):