կարևոր
7873 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-08 23:22
Սպորտ

Իսլանդիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Իսլանդիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

«Նոային» է միացել Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը։ Ֆուտբոլիստը կարիերան սկսել է հայրենի «Սելֆոսում», կարիերայի ընթացքում խաղացել է նորվեգական «Սարսբորգում», «Ռուսենբորգում», շվեդական «Նորչոպինգում», ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», դանիական «Օլբորգում»։ Երևանյան թիմի նորեկը Շվեդիայի բարձրագույն լիգայում անցկացրած 84 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, Նորվեգիայի բարձրագույն լիգայում 8 գոլ է խփել 83 խաղում, 2‐ական գոլ է խփել Հունաստանի բարձրագույն լիգայում (44 խաղ) ու MLS-ում (41 խաղ): Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում Թորարինսոն նանց կացրել է 15 հանդիպում։ 32-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել հունական «Կրետեից»։

«Շատ ուրախ եմ «Նոայի» մի մասնիկը դառնալու համար: Կներդնեմ ամբողջ ուժերս, որպեսզի օգնեմ թիմին՝ հասնելու մեր նպատակներին»,-«Նոային» միանալուց հետո ասել է իսլանդացի ֆուտբոլիստը: