Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատակցի մահվան դեպքի առթիվ:
2017թ. հունիսի 30-ին` ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Բյուրեղավանում՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում, տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել դեպքի վայրի զննություն:
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի աշխատակից: Նախնական տվյալներով՝ ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ իրականացնելիս՝ «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդը հետադարձ կատարելիս, հունիսի 30-ին`ժամը 11:00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել նույն ՍՊԸ-ի մեկ այլ աշխատակցի։ Վերջինս ստացված մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: