կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-03 15:15
Իրավական

26-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

26-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել

Հուլիսի  29-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի  մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում  հարուցվել է քրեական գործ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

 Հիշեցնենք, որ ծննդկանը «Էրեբունի» էր տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից` հուլիսի 27-ին: Կեսարյան հատում էր արվել, մոր կյանքը չէր հաջողվել փրկել, օրեր անց մահացել էր նաև Մերիի նորածին փոքրիկը: