|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 17-ին` ժամը 04:20-ի սահմաններում, անհայտ անձինք կրակել են Սարյան փողոցում գտնվող` Բագրատ Նավոյանին պատկանող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության գրասենյակի ուղղությամբ և դիմել փախուստի:
Yerkir.am-ի տեղեկություններով` դեպքի վայրը և դրան հարակից տարածքները նկարահանող տեսախցիկները ֆիքսել են կրակոցներ արձակելու պահը, իսկ այժմ քննչական մարմինն աշխատանքներ է իրականացնում դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները ձեռք բերելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից yerkir.am-ը տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաձգաբանական, դատաքիմիական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Նախաքննության ընթացքում դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար կոնկրետ հանձնարարություն է տրվել ոստիկանության բաժնին: