|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեկ երեկոյան Մարտունի-Գեղահովիտ ճանապարհին հայտնաբերված գործարար Դավիթ Դավթյանի մահվան դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՔՕ 242 –րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն առաջացրել է տուժողի մահ) և 244 հոդվածի հատկանիշներով (վթարի վայրը լքելը): Այս մասին երկիր Yerkir.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ երեկոյան` ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա: Պարզվել էր, որ մահացածը Մարտունի քաղաքի բնակիչ` 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, ով Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին սեփական բենզալցակայան ուներ: