Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում հղի կնոջ մահվան դեպքի առթիվ:
2016 թվականի հունվարի 03-ին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապակվել «Արմենիա» բժշկական կենտրոնում հղի կնոջ՝ Գ.Տոնոյանի, մահվան դեպքի վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրապետական ծննդատանից սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել 26 շաբաթական հղիությամբ ծննդկան Գրետա Տոնոյանը, ով 2016 թվականի հունվարի 02-ին մահացել է։
Նկատի ունենալուվ, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ, առգրավվել հիվանդության պատմագիրը։
Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը։