|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից զինծառայող Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մհեր Հովհաննեսի Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը): Զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել 18.09.2014թ.՝ ժամը 09:15-ի սահմաններում` N զորամասի մարտական դիրքում: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին