Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` երկու անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով` 2016 թվականի փետրվարի 26-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում, 24-ամյա Ն.Գափոյանի վարած «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, 23-ամյա Հ.Գափոյանը տեղում մահացել են, իսկ Ա.Ներսիսյանը (ծնված 1980թ.) և Գ.Ասլանյանը (ծնված 1990թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի ԲԿ» ՓԲԸ:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական գործողություններ` վթարի պատճառները պարզելու համար: