կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 16:25
Քաղաքական

Գրավոր դիմեք, ինչ հնարավոր է` Ձեզ կպատասխանենք․ ԱԱԾ պետի տեղակալը՝ Փաշինյանին

Գրավոր դիմեք, ինչ հնարավոր է` Ձեզ կպատասխանենք․ ԱԱԾ պետի տեղակալը՝ Փաշինյանին

ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հաշվետու ելույթով հանդես եկավ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց նրան անցած տարվա ամռանը տեղի ունեցած դեպքերի մասին։ Պատգամավորը հիշեցրեց Հիմնադիր խորհրդարանի ղեկավարի ձերբակալությունը հունիսին, ապա հուլիսին ՊՊԾ գնդի իրադարձությունները, հետո հետաքրքրվեց ԱԱԾ պետի տեղակալից՝ ԱԱԾ-ում ծառայողական քննություն իրականացվե՞լ է, այդ երկու դեպքերի փաստերի համադրությունն ի՞նչ է վկայում, քննություն իրականացվե՞լ է, և ի՞նչ արդյունքի են հանգել։

Հակոբյանը պատասխանեց, որ այդ հարցն ամբողջովին իրենց գործունեության հետ է կապված։ «Այս պահին ո'չ մեկ, ո'չ էլ մյուս մասով քննությունը չի վերջացել, իսկ ինչ վերաբերում է ծառայողական քննության հետ կապված հարցին, դա գաղտնիք է»,- ասաց նա ապա հավելեց. «Նման հարցի դեպքում գրավոր դիմեք, ինչ հնարավոր է` Ձեզ կպատասխանենք։ Այս դահլիճում նման հարցերի ես իրավունք չունեմ պատասխանելու»։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ միշտ նման պատասխաններ են հնչեցնում, թե` քննությունը կավարտվի, կտեսնենք, դեռ քննություն է ընթանում, բայց երբ քննությունն ավարտվում է, ոչինչ էլ չենք տեսնում։