Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ նախագահի ներկայացրած` 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ստորագրված անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ահաբեկչության և ծայրահեղության և այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկույցով հանդես եկավ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը: Համաձայնագիրը վավերացրել են Բելառուսի, Տաջիկստանի Հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը:
Զեկուցողի ներկայացմամբ՝ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ պետությունների ահաբեկչության և ծայրահեղության և այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում իրավասու մարմինների` հավասար և արտոնյալ պայմաններով, հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով, նյութերով բազմակողմանի ապահովում:
«Համաձայնագրով՝ համագործակցություն իրականացնում են հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների հավասար և արտոնյալ պայմաններում գնման և առաքման միջոցով»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Ստացող կողմը չի կարող վաճառել կամ փոխանցել համաձայնագրի շրջանակներում մատակարարված նյութատեխնիկական միջոցները երրորդ կողմին, իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձանց՝ առանց մատակակարող կողմի գրավոր համաձայնության: Կողմերը, ազգային օրենսդրության համաձայն, անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկեն սահմանափակ տարածման և պետական գաղտնիք պարունակող տվյալների պաշտպանության և պահպանման համար»: