|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային սպառնացել է «լուրջ պատասխան քայլերով» այն բանի համար, որ երկիրը թվային ծառայությունների համար նոր հարկեր է սահմանել, որոնք դիպչում են ամերիկյան IT հսկաների շահերին. հայտնում է Интерфакс-ը:
Երեկ Ֆրանսիայի նախագահը օրենք է ստորագրել, որը Facebook Inc-ի և Amazon.com Inc-ի հասույթի 3 տոկոսի չափով հարկ է սահմանում:
«Մենք կարճ ժամկետում լուրջ պատասխան միջոցների կդիմենք` ի պատասխան Մակրոնի հիմար քայլի»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Թրամփը կարող է բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքը: