Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավորն անձեռնմխելի է, պատգամավորի կարգավիճակ ունեցողն անձեռնմխելի է․ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Պատգամավորն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առաջ, քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը, բնականաբար, ևս հատվում ու բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ»,- ասաց նա։
Վարդևանյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը ընտրված պատգամավորի թեկնածու է։ «Տվյալ դեպքում, ընտրված պատգամավորի թեկնածուն գրեթե նույնական ռեժիմն ունի պաշտպանվածության, ինչ արդեն իսկ պատգամավորը»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Պահեք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»։
Նշենք, որ այսօրվա դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ մինչ այսօր պարզ չէ, թե ինչ կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը։ «Եթե նրանք ԱԺ պատգամավոր են համարվում, ապա դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ»,- ասաց դատավորը։