Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի ամիս է` Շիրակի պետական համալսարանում լարված իրավիճակ է. ներքին պայքար է գնում ռեկտորի, դասախոսների և ուսանողների միջև: Օրերս էլ ուսանողների մի խումբ դասադուլ է սկսել, քանի որ դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի` աշխատանքից ազատվելու փաստն անհիմն է համարում: Ուսանողները պահանջագիր են ներկայացրել բուհի վարչական մաս /վերականգնել աշխատանքից ազատված դասախոսներին/ և բաց նամակ ուղարկել նաև ՀՀ նախագահին:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ շաբաթ օրը` ժամը 2-ին, բուհում նիստ է գումարվելու, որի ընթացքում էլ կանդրադառնան բոլոր հարցերին: «Այդ օրն անդրադարձ կկատարվի բոլոր խնդիրներին: Որն աշխատանքային հարաբերություն է, աշխատանքային ձևաչափով կկարգավորվի, ինչպես նաև ուսանողների բողոքը կլսենք: Հաշվետվություն կներկայացնեն, կլինեն նաև աուդիտի և մեր ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ զեկույցներ: Տեղում կքննարկենք ու բոլոր հարցերին կպատասխանենք»,- ասաց ԿԳ Նախարարը:
Նա նշեց նաև, որ անհիմն են իր հասցեին հնչող այն մեղադրանքները, թե իբր ինքը սերտ կապեր ունի բուհի ռեկտորի հետ և իր անմիջական թողտվությամբ է ամեն ինչ իրականացվում այնտեղ: