Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 27-ին Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչությունն իրականացրեց «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք» ծրագիրը՝ Արցախի Տոնաշենի զորամասում (Եղնիկներ):
ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ֆինանսավորմամբ` «Վահե 1» և «Վահե 2» պահակապետերում բացվեցին ցուցանակ-հուշատախտակներ՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկ, ՀՕՄ-ի ՀՇՎ բժշկական հանձնախմբի անդամ Վահե Բաղդասարյանի:
«Անցյալ տարի, երբ մենք այստեղ եկանք և ժայռի վրա տեսանք «Վահե 1» և «Վահե 2» գրվածքները, մեր սրտում ցավ առաջացավ, քանի որ Վահե Բաղդասարյանը, ապրելով ընդամենը 21 տարի, նվիրվեց հայ ժողովրդին, Արցախյան ազատամարտին և իր մեծ ներդրումն ունեցավ մեր ժողովրդի ազատագրման գործում: Մենք իրավունք չունենք մոռանալու, որ մեր կողքին կային լուռ, անխոս հերոսներ, որոնց միգուցե մենք չենք տեսել և չենք ճանաչել, սակայն չենք կարող մոռանալ: Վահեն միշտ մեզ հետ է, նրա ժպիտը, նրա գործերն ապրում են մեր մեջ»,- նշեց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը՝ շնորհակալություն հայտնելով նվիրատուներին:
Միջոցառումը մեկնարկեց լուսանկարիչ, ազատամարտիկ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսով, ներկայացված էին «Եղնիկների»` 1990-ականների և մերօրյա հերոսների լուսանկարները:
Հայրենասիրական և ազգագրական երգերի կատարումներով զինվորներին մեծ ոգևորություն պարգևեցին Մկրտիչ Մկրտչյանի և «Մենք ենք մեր սարերը» համույթը:
Միջոցառմանը ներկա էին Վահե Բաղդասարյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները, հուշակոթողի ճարտարապետն ու դարբինը և այլ հյուրեր:
Աղբյուրը՝ «Ապառաժ»