«Հայ Մարդիկ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Եղնիկներ» լեգենդար զորամասի նախկին զինծառայողները մայիսի 1-ին, ժամը 16։00-ին լինելու են Ֆրանսիայի հրապարակում և մասնակցելու համազգային «Դիմադրություն» շարժման հանրահավաքին.
«Մենք՝ «Եղնիկներ» լեգենդար զորամասի նախկին զինծառայողներս (շուրջ 50 ) հայտարարում ենք,որ մեր և մեր ընկերների արյամբ պահված Հայրենիքը սակարկման ենթակա չէ՛։
Գիտակցում ենք, որ հայրենիքի փրկության Ճանապարհը դժվար է և պատրաստ ենք քայլել այդ ճանապարհով։
Համազգային դիմադրությունը ամրացնելու, աշխարհի առջև հայ մարդուն որպես գործոն ի հայտ բերելու նպատակով միանում ենք դիմադրությանը՝ որպես «Հայ Մարդիկ»:
Կոչ ենք անում մեր բոլոր ծառայակից ընկերներին միանալ՝ հանուն գաղափարի:
Մայիսի 1-ին, ժամը 16։00-ին կլինենք Ֆրանսիայի հրապարակում։