|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սյունիքի մարզում հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և, մոտ 120 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ա․ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ։