|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը շատ հակիրճ ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունում իր գլխավորած հանձնաժողովին բաժին ընկնող մասը: Նա նշեց, որ 2016 թվականի բյուջեն կազմել է 300 մլն դրամ:
«Նախորդ տարվա համեմատ` 3 մլն դրամի չափով տնտեսումներ են եղել: Ծախսերի հիմնական մասն աշխատավարձերի ֆոնդին է բաժին ընկնել»,- ասաց Շաբոյանը:
Նա ընդգծեց, որ տնտեսության բոլոր ոլորտներն իրենց ուշադրության կենտրոնում են: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ կենտրոնացվածության բարձր աստիճան չունի սպասարկման ոլորտը: «Կան շուկաներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար բարձր է, դա վերաբերում է սննդամթերքի շուկային, այդ պատճառով այստեղ գնագոյացման հաշվարկներ անում ենք, հետևում ենք, որ այդ ոլորոտներում տնտեսվարողները չօգտվեն իրենց գերիշխող դիրքից»,- հավելեց Շաբոյանը: