Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկություն է հրապարակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին: Հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.
· Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ
· Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ
· Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ
· Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ
· Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ
· Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ
· Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ
· Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ
· Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ
· Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ
· Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ
· Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ
· Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ
· Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ
· Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ
· Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ
Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը:
2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:
Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-
րդ կետը:
2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջև:
Հ.Գ. Կազմավորման օրվանից մինչ օրս Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ընդհանուր վերկանգնվել է 827,055.0 հազ. դրամ գումար»: