28 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:
Հուշագիրը ստորագրվել է 2022թ. հուլիսի 4-ին:
Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն:
Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է գլխավորապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես, բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող և թվային հմտություններն ու կիբեռանվտանգությունը զարգացնող կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության և Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։