Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նշաձող է սահմանել` ներգնա տուրիզմի մասով զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն-ի, որոնցից 1.5 մլն-ը սփյուռքահայեր կլինեն. ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է նախարարությունը պատրաստվում արդարացնել այդքան մարդու հոսքը ՀՀ: «Այս պահին կա 1.2 մլն-ի հոսք: Ձեր ասած 3 մլն-ն անիրատեսական չէ՞, և ի՞նչ միջոցառումներ են արվում այս ուղղությամբ: Հատկապես շեշտում եք, որ նախատեսում եք` 1.5 միլիոնը պիտի լինեն սփյուռքահայեր, այդ ի՞նչ հատուկ միջոցառում պետք է անեք, որ մանավանդ սփյուռքահայեր գան»,- հետաքրքվեց պատգամավորը:
Փոխնախարարն ընդգծեց, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար նախատեսվում է տարեկան 20 ծրագիր անցկացնել: «Տարեկան ծրագրերի քննարկման ժամանակ վերջնական արդյունքները կերևան, բայց արդեն իսկ կան 20-ից ավելի տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են ներգնա տուրիզմի աճին»,- հավելեց Տարասյանը: