Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) աշխատում է հիմնականում դպրոցականների հետ, բայց հաջորդ տարվա ընթացքում սկսելու է ավելի ավագ տարիքի՝ 18-35 տարեկաններին ներգրավելու փորձնական ծրագիր Հայաստանում և Սփյուռքում, որոնք կա՛մ ՀՄԸՄ-ից են եղել և ժամանակի հետ հեռացել են, կա՛մ ընդհանրապես կապ չունեն միութենական և ազգային գործունեության հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՄԸՄ կենտրոնական վարչության դիվանի անդամ Թալին Օրդողլյանը Լիբանանից։
Թալին Օրդողլյանը Երևանում է ՀՄԸՄ կենտրոնական վարչության լիագումար նիստին մասնակցելու, որտեղ քննարկել են նախորդ տարիների իրենց գործունեությունն ու առաջիկա անելիքը։
Հայրենասիրական դաստիարակության ճգնաժամը, որին ականատես ենք լինում հայրենիքում, ՀՄԸՄ-ն փորձում է լրացնել իրենց աշխատանքի՝ մարզական և սկաուտական բաժիններով։
«Մանավանդ սկաուտական բաժնում ունենք կարգեր, որոնց մեզ ազգայինը, հայրենասիրականը ամեն տարիքի համար կա։ Այսինքն, 4-5 տարեկան մանուկից մինչև չափահաս տարազավորն իր սկաուտական կյանքի մեջ անցնում է կարգերը և բոլորի մեջ ազգային, հայրենասիրական բաժինը գոյություն ունի տարբեր մակարդակներով։ Անշուշտ հիմա դրա կարիքն ավելի ենք զգում և դրա համար հավելյալ աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր ՀՄԸՄ-ականները ավելիով կառչեն հայրենիքին, ավելիով հայրենասիրական սկզբունքներով ամրակուռ կապ ունենան հայրենիքի հետ։ Ճիշտ այդ պատճառով է, որ ՀՄԸՄ-ի բոլոր մեծ աշխատանքները՝ համասփյուռքյան աշխատանքները, տեղի են ունենում Հայաստանում և ոչ ուրիշ տեղ՝ լինի սկաուտական բանակում, որ 4 տարին մեկ է տեղի ունենում, լինեն մարզախաղեր։ Այդ մարզիկները և սկաուտները Հայաստան գալով՝ ավելի շոշափելի են զգում հայերնասիրությունը»,-ասաց նա։
Հայ երիտասարդին երկրի անվտանգային մարտահրավերներին պատրաստելու հարցում ՀՄԸՄ-ն աշխատանք տանում է․ թեև երիտասարդին զինվորական պատրաստություն տալն իրենց գործունեության մաս չի կազմում, բայց նրանք պատրաստում են մարդ, որը բնության մեջ կարող է կողմնորոշվել, ապրել, լուծումներ գտնել տարբեր բարդ իրավիճակներում։
«Բնության մեջ ինքը պետք է կարողանա ապրել՝ կապ կապել, ջուր ապահովել, եթե խմելու ջուր չէ՝ դա խմելու ջրի վերածել, պիտի կարողանա կրակ վառել, եթե ուրիշ միջոցներ չունի։ Սկաուտության դավանանքի կարևոր կետերից մեկը բնության հետ սերտ կապն է։ Ռազմական պատրաստություն տալու հարցը մեր առաքելության մեջ չկա, և չենք քննարկել այդ բաղադրիչն ավելացնելու հարցը»,-ասաց Թալին Օրդողլյանը։
ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղը հաստատվել է 3 տարի առաջ․ հազիվ ոտքի կանգնած՝ սկսվեց Քովիդն ու պատերազմը, ու աշխատանքները դադարեցին։ Արդեն մի քանի ամիս, սակայն, աշխատանքները վերականգնվել են։
«Վարչությունը վերականգնվել է, այնտեղ էլ հիմա սկաուտական աշխատանքները վերսկսվել են, 50-ից ավելի անդամ ունենք։ Այդ աշխատանքներին պիտի օգնի ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկաուտական միությունը (ՀԱՍԿ)։ Նախորդ ամառ Արցախից 90-ից ավելի երեխաներ Բյուրականի բանակավայրում բանակումի մասնակցեցին։ Նրանցից ոչ բոլորն էին սկաուտներ, բայց դա միջոց էր ծանոթանալու սկաուտական կյանքին։ Հիմա Արցախում ունենք վարչություն, ունենք փոքր կորիզ, որն այս պահին աշխատում է Ստեփաակերտում»,-նշեց Թալին Օրդողլյանը։
Մայր հայրենիքում ՀՄԸՄ-ն քարոզչական աշխատանքն ավելի կակտիվացնի, կներգարվվեն դպրոցները, որպեսզի հայեցի դաստիարակությունը տարածվի։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․