|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է. «Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2017 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, գործով ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:
Հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»: