Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Սեպտեմբերի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Սասնա ծռեր» խմբի անդամներ` հուլիսից կալանքի տակ գտնվող Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի միասնական դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից: Խմբի երկու անդամները դեռևս այս տարվա մարտին էին դիմել ՍԴ՝ վիճարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ըստ դիմումատուների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է վերջիններիս:
Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը կարծում են, որ քրեական դատավարության 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» իրավադրույթը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին:
Սահմանադրական դատարանը Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումները պետք է քննության առներ դեռևս հուլիսի 26-ին, սակայն, դատական կազմի որոշմամբ, նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 2-ը: