|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո քուրդ զինյալների և գյուլենականների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Քրեյգ Բրանսոնի խափանման միջոցը դատարանը փոխել է։ Ըստ DHA-ի` նրա խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով եւ երկիրը լքելու արգելքով:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին` անհապաղ ազատ արձակել հոգևորականին` նրան կալանավորելու որոշումը Թուրքիայի համար «ամոթալի» որակելով: