կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-26 11:39
Հասարակություն

Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, այն զավթելու, մոտակա բարձունքին տիրանալու դեպքի հետ կապված քրգործ է հարուցվել

Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, այն զավթելու, մոտակա բարձունքին տիրանալու դեպքի հետ կապված քրգործ է հարուցվել

Արցախի Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ԱՀ Քննչական կոմիտեից:

«Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։