|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպում է ունեցել «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության ներառականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների դերակատարությունը՝ շեշտելով, որ կրթության համակարգում համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցում նախարարությունը կարևորում է միջազգային և հասարակական կառույցների աջակցությունը: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները իրավական դաշտի վերլուծության և կրթական իրավունքների իրացման առնչությամբ:
Լ. Մկրտչյանը շեշտել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել ցանկացած բովանդակային առաջարկություն, որը կարող է նպաստել ներառական կրթության կազմակերպման համակարգի ընդլայնմանն ու կայացմանը: Նշվել է, որ այս տարի հանրապետության 3 մարզերում անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության. Սյունիքում համընդհանուր ներառականության անցումը ավարտվել է 2016 թվականին, 2017-ին գործընթացը կավարտվի նաև Լոռու և Տավուշի մարզերում: Համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականին:
ՀՀ ԿԳՆ