Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանում ընթացող Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և քարտուղարության ֆորումն ավարտվեցին:
Լատվիայի ԿԳ նախարար Մարիտե Սեյլեն նշեց, որ այսօր հերթական կարևոր քայլը կատարեցինք Բոլոնիայի գործընթացի զարգացման ուղղությամբ: «Համոզված եմ, որ եթե ուզում ենք ունենալ ուժեղ ու մրցունակ պետություն` պետք է ամեն ինչ սկսել հենց կրթական ոլորտից: Կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելով` արդյունքը կտեսնենք հասարակության մեջ»,- ասաց նա:
Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը նշեց, որ Բոլոնիայի գագաթաժողովը ցույց տվեց, որ եվրոպական բարձրագույն կրթական համակարգը հիմնված է 47 երկրների համագործակցության վրա, բայց չի սահմանափակվում միայն այդ երկրներով. այն հիմնված է շարժունակության վրա:
«Բարձրագույն կրթությունը նպատակ ունի բավարարել զբաղվածությունը, ինչպես նաև մեր հասարակություններում ամրապնդել ժողովրդավարությունը: Մարդկանց պետք է, որ օրենքները գործեն և ժողովրդավարական հաստատություններ ունենան»,- ասաց նախարարը` հավելելով, որ կարևոր էր Բելառուսի` Բոլոնիայի գործընթացին անդամագրվելը:
ԵՄ ներկայացուցիչ Ադամ Թայսորը նշեց, որ Բոլոնիայի համակարգը պրակտիկ ձևով ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք օգտագործել մեր գիտելիքները: Այն, ըստ նրա, օգնում է վերափոխել հասարակությունն ու ժողովրդավարության նորմերը: «Լավ է, որ բոլորն էլ շեշտը դնում էին այն հանգամանքի վրա, որ թղթի վրա գրված դրույթները չպետք է հենց այդպես էլ մնան, առաջարկված փոփոխությունները պետք է կիրառել պրակտիկայում, որպեսզի ուսանողները կարողանան տեսնել դրանց պտուղները»,- ասաց Թայսորը: