կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 14:21
Քաղաքական

Վենետիկի հանձնաժողովը հավատում է, որ իր առաջարկությունները հաշվի են առնվելու

Վենետիկի հանձնաժողովը հավատում է, որ իր առաջարկությունները հաշվի են առնվելու

Այսօր` քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության անդամների հետ հանդիպելուց հետո, Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպեցին լրագրողների հետ: Լրագրողները հարցրեցին սահմանադրական փոփոխությունների նախագծի վիճելի հարցի՝ 89-րդ հոդվածի մասին: Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ իր դիտարկումները ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, և վստահ են, որ իրենց առաջարկությունները կարտացոլվեն այդ հոդվածում: Լրագրողները հարցրեցին, թե ինչո՞ւ են վստահ:

Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գարբենվարտերը, 89-րդ հոդվածի հետ կապված, նշեց, որ այդ տեքստն իրենց առաջարկած տեքստը չէ: «Վենետիկի հանձաժողովը կոնկրետ տեքստ չի առաջարկում, պարզապես ասում է` տվյալ տեքստը համապատասխանո՞ւմ է եվրոպական ստանդարտներին, թե՞ ոչ: Նոր տեքստը արձագանք էր մեր մոտեցմանը: Մենք առաջարկել ենք ընդհանրապես հանել 89-րդ հոդվածի հինգերորդ և վեցերորդ պարբերությունները: Մենք ունեցել ենք քննարկումներ, ներկայացրել ենք կոնկրետ առաջարկություններ և ստացել ենք պատասխան, որ այդ առաջարկությունները հաշվի են առնվելու»,- ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամը: