|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը երևանյան «Տրիումֆ» սրճարանի անվտանգության պատասխանատուն է: Այս տեղեկությունն այսօր yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Նշենք, որ ավելի վաղ yerkir.am-ի հետ զրույցում սրճարանի տնօրեն Գագիկ Թեհմուրադյանը կտրականապես հերքել էր Իսրայելի կապը սրճարանի հետ` նշելով, որ նա ընդամենը իրենց հաճախորդն է: Հետաքրքիր է` ինչի՞ց է վախենում սրճարանի ղեկավարությունը, ի՞նչ ունեն նրանք` թաքցնելու:
Ի դեպ` շրջանառվող այն տեղեկությունը, թե Իսրայել Սարգսյանի ուսանող աղջիկը դեպքից հետո վախենում է տանից դուրս գալ, չի համապատասխանում իրականությանը: Մեր տեղեկություններով` Իսոն ունի երկու ուսանող դուստր, եւ երկուսն էլ նորմալ հաճախում են դասերին:
Yerkir.am-ի հարցերին տիկին Գալոյանի պատասխանը` տեսանյութում: