|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տեղեկացրել էինք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանին տեղափոխել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Երեկ զինծառայողը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ վիրահատվել է:
Yerkir.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ վիրահատությունը հաջող է անցել, զինծառայողի առողջական վիճակն անձամբ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հսկողության ներքո է:
«Վիրահատությունն իրականացրել է մեր վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը: Ներակնային բավական մեծ օտար մարմին է եղել մի աչքի մեջ, որը հեռացվել է, իսկ մյուսը նույնպես վնասված է եղել` կրկին օտար մարմինների` աչքին բախման հետևանքով: Զինծառայողը դեռ պետք է բուժում ստանա»,- տեղեկացրեցին հիվանդանոցից:
Զինվորի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանր: