|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Տղայի վիճակի` փոքր-ինչ կայունացումից հետո վիրահատել էին նաև ողնաշարը:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ ողնաշարի վիրահատությունից հետո վիրահատել են նաեւ լյարդը:
«Վիրահատությունը հաջող է անցել, հետվիրահատական շրջանն ընթանում է նախատեսվածի պես: Հովհաննեսի մոտ մի փոքր դինամիկա կա դեպի լավը` թոքը նորմալ է աշխատում, լյարդը` նույնպես: Հիմա փորձում ենք մի քիչ ակտիվացնել նրան` նստեցնել, պառկած դիրքը փոխել, որ թոքերն ավելի լավ աշխատեն»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ տղայի վիճակը բժիշկները գնահատում են նույնը` ծանր կայուն: