|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր` ժամը 07:30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ դանակահարել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող` 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ին: Նշենք, որ զինծառայողն այժմ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում:
ԲԿ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ տուժածին վիրահատել են, նա այժմ գտնվում է հիվանդասենյակում: «Նրա մոտ ախտորոշել են աջ թևակողի կտրած-ծակած վերքեր, անմիջապես վիրահատել են: Վիճակն այժմ լավ է, ամենայն հավանականությամբ, վաղը չէ մյուս օրը դուրս կգրվի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: