Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ին Նախիջևանի սահմանագոտում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողներից Արայիկ Ներսիսյանին տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Մեր տեղեկություններով՝ Ներսիսյանը Սյունիքի մարզի Շաղատ գյուղից է, ունի երկու մանկահասակ որդիներ՝ 7 և 4 տարեկան:
Yerkir.am-ի հետ զրույցում Արայիկի մայրը՝ տիկին Լյուսյան, հայտնեց, որ որդուն արդեն վիրահատել են: Նա նշեց, որ ինքն առողջական խնդրներ ունի և չի կարող որդուն խնամել, այդ իսկ պատճառով որդուն խնամում է հարսը:
Վիրավորված զինծառայողներից մեկն էլ Սիսիանից է, նա այժմ գտնվում է Սիսիանի հոսպիտալում:
Ուշագրավ է, որ երբ yerkir.am-ը Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանից հետաքրքրվեց Արայիկ Ներսիսյանի առողջական վիճակով, նա նախ զարմացավ` նշելով, որ նման հիվանդ չունեն: Իսկ երբ հիշեցրեցինք Գորայքի դեպքի մասին, Ասատուրյանն ավելի զարմացավ: Հետո միայն, երբ հիշեցրեցինք, որ տղային վիրահատել են, մտաբերեց: Նա հայտնեց, որ վիրահատել են տղայի սրունքը, նրա վիճակը բավարար է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին` ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը ՀՀ նախիջեւանյան սահմանի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային` 27-ամյա Արման Եփրեմյանը: