ԱՄՆ-ն զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչության մասին
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանը զգուշացրել է Թուրքիայում իր քաղաքացիներին՝ հնարավոր ահաբեկչության մասին։
Ըստ Demokrathaber-ի՝ ԱՄՆ ԱԳ նախարարության՝ հյուպատոսարանի հարցերով խոսնակը Twıtter-յան իր էջում այդ մասին հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ առաջին անգամ նշվել է հասցե՝ փողոցի անունով։
<Խնդրում ենք հեռու մնալ Ստամբուլի Շիշլի թաղամասի Աղաօղլու փողոցից>,-նշվել է հայտարարության մեջ։