|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հուլիսիին ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանին վերագրել է 3-րդ մակարդակի կարգավիճակ՝ հորդորելով իր քաղաքացիներին՝ հնարավորության դեպքումվ երանայել իրենց ուղևորությունները Ադրբեջան ահաբեկչության սպառնալիքի, իսկ որոշ շրջաններում նաև COVID-19 վարակի մեծացման ռիսկի պատճառով:
Պետդեպարտամենտը Ադրբեջանը նկարագրելիս նշում է, որ երկրին երկար ժամանակ սպառնացել են ահաբեկչական խմբավորումները, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր ահաբեկչություններ Ադրբեջանում:
«Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ, առևտրի կենտրոններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, աղոթատեղիներ, զբոսայգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումների վայրեր, կրթական հաստատություններ, օդանավակայաններ և այլ հասարակական վայրեր»,- ասվում է պետդեպարտամենտի ուղերձում: