Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է իր քաղաքացիներին՝ չայցելել Ադրբեջան կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և երկրում ահաբեկչական խմբավորումների առկայությամբ պայմանավորված՝ ահաբեկչության վտանգի պատճառով։
Դրան զուգահեռ, պետդեպը նաև հորդորել էր իր քաղաքացիներին՝ չայցելել Հայաստան, մասնավորապես՝ հայ–ադրբեջանական սահման և Արցախ։
Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանին վաղուց սպառնում է ահաբեկչության վտանգ, ահաբեկչական խմբավորումները շարունակում են երկրում հնարավոր ահաբեկչություններ ծրագրել։ «Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց զգուշացումների կամ թիրախավորել զբոսաշրջային վայրերը, ճանապարհները, շուկաներն ու առևտրի կենտրոնները, հյուրանոցները, ՏԻՄ–երը, ակումբները, ռեստորանները, օդանավակայանները...»,– զգուշացնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Հայ–ադրբեջանական սահման չայցելելու մասին նախազգուշացումը համընկնում է Հայաստան չայցելելու վերաբերյալ հրապարակված տեքստի վերջին հատվածի հետ։
Ուշագրավ է, որ ԱՄՆ–ը հայտնում է Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների առկայության մասին, ինչը, գուցե, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկիչներ բերելու փաստի ակնարկն է։