|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանն ընդգրկել է այն երկրների ցուցակում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք. տեղեկացնում է Ermneihaber-ը:
Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ թեև կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:
ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Հայտարարության համաձայն` այս երկրում ահաբեկչության հավանականությունը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել: «Ադրբեջանի զբոսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում, ռեստորաններում և այլ հանրային վայրերում ահաբեկչական հարձակման վտանգ կա»,- ասված է հայտարարության մեջ: