կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-31 13:59
Աշխարհ

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին

ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցի իրենց դաշնակիցներին նախազգուշացրել են Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ նշելով, որ հարվածները կարող են սկսվել նոյեմբերի 4-ին՝ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է MS NOW հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պարսից ծոցի տարածաշրջանի դաշնակիցներին տեղեկացրել է, որ ընտրություններին հաջորդող օրը՝ նոյեմբերի 4-ին, նրանք պետք է պատրաստ լինեն Իրանի ուղղությամբ մի շարք կարճատև, բայց ինտենսիվ հարվածների։ Այս տեղեկությունը հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել են տարածաշրջանի երկրների երեք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ չի բացառվում՝ որոշ երկրներ դեմ արտահայտվեն իրենց տարածքում տեղակայված ռազմակայաններն Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով օգտագործելուն։

Միևնույն ժամանակ, MS NOW-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների ծրագրերը։