Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինչպես հաղորդում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի առաջարկով անվանի օպերային բեմադրիչ-ռեժիսոր, պրոդյուսեր Անդրեյս Ժագարսը հասարակական հիմունքներով, այսուհետ, կկատարի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի միջազգային հարցերով խորհրդականի աշխատանքը: Արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 85-րդ թատերաշրջանում Ա. Ժագարսը կիրականացնի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերային բեմադրությունը:
Ի դեպ, Ռիգայի օպերային թատրոնում Ժագարսի բեմադրած «Տրավիատա» օպերայում տարիներ առաջ հանդես է եկել նաև Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը:
Անդրեյս Ժագարսը 1996-2013 թթ. զբաղեցրել է Լատվիայի ազգային օպերայի /Ռիգա/ գլխավոր տնօրենի պաշտոնը: Ներկայումս Ժագարսը «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է և շարունակում է աշխատել որպես բեմադրիչ, դասավանդում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում: Ա. Ժագարսը Ռիգայի օպերային փառատոնի հիմնադիրն է:
Նա բազմիցս ներգրավվել է երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներում, որպես նախագահ գլխավորել է երաժշտական թատրոնների մրցույթներ, ինչպես նաև Ռուսաստանի «Ոսկե դիմակ» փառատոնը: Ա. Ժագարսը որպես բեմադրիչ-ռեժիսոր՝ օպերային բեմադրություններ է իրականացրել Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Խորվաթիայում, Սլովենիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում: