Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմական թատրոնում տեղի կունենա «Բեթհովեն» խորագրով համերգային երեկո։ Թատրոնի ճեմասրահում ելույթ կունենա թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի հազվադեպ կատարվող վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այդ ստեղծագործությունների թվում է վեց երգերից բաղկացած վոկալ շարքը՝ գրված Կ․ Գելլերտի հոգևոր թեմատիկայով բանաստեղծությունների հիման վրա, և կոմպոզիտորի կողմից մշակած ժողովրդական երգերից մի քանիսը (դանիական, ռուսական, գերմանական, ուկրաինական)։ Բացի վոկալ ստեղծագործություններից, համերգին կհնչեն Բեթհովենի դաշնամուրային տրիոյի (op. 11) երկրորդ մասը՝ ադաջոն և թիվ 23 սոնատի երրորդ մասը։
Երեկոյին Վ․ Ավանյանի հետ մեկ բեմում հանդես կգան նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակների խմբի կոնցերտմայստեր Գառնիկ Ենգիբարյանը և դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը։