|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում։ Այս մասին հայտնում է Հալեպում ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունը։
«Կիրականացվի վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում», - ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում: