կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 12:22
Իրավական

Ուզում էին իմ բերանից մի խոսք լսել. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքի զենքերի մասին

Ուզում էին իմ բերանից մի խոսք լսել. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքի զենքերի մասին

Այդ օրերին ինձ տարբեր հարցեր էին տալիս՝ ցանկանալով իմ բերանից լսել մի խոսք, որով պետք է մեղադրեի ինչ-որ մեկին, սակայն ես որևէ հայտարարություն չեմ արել. լրագրողների հետ զրույցում նման միտք արտահայտեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը` խոսելով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերի և Մարտի 1-ին դրանց առնչությանը:

Վանեցյանի խոսքով՝ այդ օրերին տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կա մեծ քանակությամբ զենք, որը հնարավոր է առնչություն ունի Մարտի 1-ի դեպքերի հետ: «Ես էլ ասել եմ, որ կա վարկած՝ հնարավոր է օգտագործվել են այդ զենքերը, ինչը պարզելու համար իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքներից հետո կպարզվի իրականությունը: Եղել է փորձաքննություն և հայտարարվել է, որ որևէ կապ չունեն զենքերը Մարտի 1-ի գործի հետ: Կարևոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում, և չենք փորձում երբևէ ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որպեսզի մեզ կամ հանրությանը ցանկալի ինֆորմացիա տան»,- ասաց ԱԱԾ տնօրենը: