Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ հարկերից խուսափելու համար թաքցնում է, որ իրականում ինքն հենց շաքարավազ է ներկրում, ասաց. «Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն իրա թեման բռնել ա` օդից կախված, ու ես մտածում եմ, որ ինքը մեր հետ ա ու ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, ես էլ օդից կախված էդ ձև եմ ասում»:
Հարցին` կարո՞ղ եք Ձեր ասածն ապացուցել, նա պատասխանեց, որ Փաշինյանն էլ չի կարողանում իր ասածներն ապացուցել: «Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Եթե կարում ա, թող ապացուցի: Ինքն ասում ա օդից կախված լուրերով: Հենց գործարանը խոդ տվեցինք, աշխատացրեցինք, ես ձեզի կհրավիրեմ, ավտոբուս կբերեմ, կգաք, կտեսնեք: Որ շաքարի գործարանը աշխատի, տարին 200-300 տոննա ա լինելու: Մենք էդքան շուկա չունենք Հայաստանում: Մի չորս ամիս ա մոտավորապես աշխատում: Մայիսից կվերագործարկվի երևի: Մեկումեջ արտահանում ենք նաև Վրաստան»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Բնական ա, ընտրություն ա դեմներս, Նիկոլ Փաշինյանը պետք ա գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք: Ինքը մեր ախպերն ա, բայց ուզում ա ցույց տա, որ ինքը մերը չի»:
Ի դեպ, Ալեքսանյանը նշեց նաև, որ երկու նավով են աշխատում, 30 հազար տոննա հումքը եկել է Բրազիլիայից, երկրորդ հումքն էլ պետք է գա: «Հիմա հենց նավը Բրազիլիայից դուրս գա, մոտ մեկ ամսվա ընթացքում խոդ կտանք ու ձեզ էլ կհրավիրենք, կնայեք»,- ասաց նա` հավելելով, որ տարեկան մոտ 80 հազար տոննա արտադրանք է տալիս գործարանը, և որ արդեն հինգ-վեց տարի է առանձին շաքարավազ չեն ներկրում: