| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը գրում է․
«Հրապարակվեց նաև աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE – Times Higher Education վարկանիշային աղյուսակը:
Հայաստանից կրկին ընդամենը 1 համալսարան է ընդգրկված այդ աղյուսակում՝ ԵՊՀ-ն (1501-րդ):
Վրացական 3 (լավագույնը՝ 1201-րդ), իսկ ադրբեջանական 2 համալսարան կա աղյուսակում:
Ռուսաստանը THE վարկանիշային աղյուսակում ունի 81 համալսարան (լավագույնը՝ 107-րդն է), Թուրքիան՝ 91, Իրանը՝ 80:
Նախկին ԽՍՀՄ պետություններից ուկրաինական 17, լիտվական 5, ղազախական ու լատվիական 4-ական, ուզբեկական ու էստոնական 3-ական ու բելառուսական 1 համալսարան վարկանիշ ունի:
Իսրայելից 8, իսկ Կիպրոսից 4 համալսարան է ընդգրկված լավագույն համալսարանների վարկանիշային այս աղյուսակում:
Ավելացնեմ, որ աղյուսակը գլխավորում է Օքսֆորդի համալսարանը»: