|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունիսի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Հայաստան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ համանախագահները կհանդիպեն ՀՀ նախագահի, ԱԳՆ ղեկավարի և ՊՆ ղեկավարի հետ:
«Նրանք մտադիր են հստակեցնել իրավիճակը հակամարտության գոտում: Նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման հրատապ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Զախարովան:
Նա հայտնել է, որ նախատեսված է նաև այց Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց համանախագահները կլինեն Բաքվում: