|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ժամկետները հստակեցվում են և դրա մասին մենք լրացուցիչ կհայտնենք»,- ասել է նա։
Զախարովան չի պատասխանել ԼՂ հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների մասին հարցին. «Երկրների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ երկրների ներկայացուցիչները»: