| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Արցախում Yerkir.am-ի լրագրողը Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանից հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցից:
Արցախի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ եռանախագահները Ստեփանակերտ կայցելեն հունիսի 13-ին: «Համանախագահներին ներկայացնելու ենք սահմանին տիրող իրավիճակը, նրանց վերջին այցից մինչեւ հունիսի 10-ը տեղի ունեցած բոլոր խնդիրները եւ այն, թե մեր կողմից ինչպիսի պատասխաններ են տրվել բոլոր խախատումներին»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանին հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը` Լևոն Մնացականյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի այդ գործընթացին: «Հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել նման մեխանիզմների ներդրմանը: Այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում են, եւ անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործվեն: Համանախագահներն էլ են կողմ, որ այդ մեխանիզմները ներդրվեն, իսկ թե դա ինչ արդյունք կունենա, ես չեմ կարող ասել: Համենայն դեպս, նրանք աշխատում են, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց նա: