|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 2-ին մեկնարկել էին միասնական քննությունները` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների: Քննություններին մասնակցելու համար հայտարարագրվել էր 1530 դիմորդ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԳԹԿ-ի տնօրեն Արա Իսպիրյանը նշեց, որ թեստերի բովանդակային ստուգումից պարզվել է, որ թեստերի հետ կապված որևէ խնդիր չի եղել: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, ըստ Իսպիրյանի, դրանք մոտ են նախորդ տարվա արդյունքներին:
«Միայն «Կենսաբանություն» առարկայի միջին գնահատականն է մի փոքր նվազել` դառնալով 13,7, իսկ նախորդ տարի այն 14, 01 էր: Ի դեպ, «Կենսաբանությունից» 20 ստացածների թիվը նույնպես նվազել է 19-ով. ունենք 59 դիմորդ, ովքեր 20 են ստացել: «Համաշխարհային պատմությունից» 1 դիմորդ է 20 ստացել, իսկ «Աշխարհագրությունից»` 4 դիմորդ. այս երկու առարկաներից միջին գնահատականն ու 20 ստացած դիմորդների թիվը նույնն է, ինչ նախորդ տարի»,- ասաց Իսպիրյանը:
Հարցին, թե շա՞տ է անցողիկի շեմը չհաղթահարած ուսանողների թիվը, ԳԹԿ-ի տնօրենը պատասխանեց, որ «Կենսաբանություն» առարկայից` դիմորդների 10 տոկոսից ավելին, իսկ «Աշխարհագրությունից»` 8, «Ընդհանուր պատմությունից»` 5,5 տոկոսը: