կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-19 13:34
Հասարակություն

Կան տասնյակ ապացույցներ, որ նման ձևով կրթելուց հետո շատանում են դեռահասության տարիքում հղիության դեպքերն ու սեռավարակները. բժիշկ-սեքսոլոգը՝ կենսաբանություն առարկայի վերարտադրողական համակարգ թեմայի մասին

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը գրում է.

«8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի վերարտադրողական համակարգ թեմայի մեջ ներառվել են ներքոհիշյալ կետերը իբրև կրթական վերջնարդյունք, նպատակ ունենալով պահպանել սեռական առողջությունը և առողջ ապրելակերպ կրթել։

● Նշել հակաբեղմնավորիչների տեսակները և դրանց գործածությունը՝ ելնելով նպատակից:

● [Ա] Բացատրել օրգանիզմի կարիքները և փոփոխությունները հետծննդյան շրջանից մինչև հասունություն:

● [Ա] Բացատրել որոշ սեռավարակների տարածման ուղիներն ու կանխարգելման եղանակները:

Սա համապարփակ սեռական կրթության մոդել է (ԱՀԿ-ի ստանդարտներին համահունչ)։ Կան մի քանի տասնյակ գիտական ապացույցներ, որ այս ձևով կրթելուց ավելի են շատանում դեռահասության տարիքում հղիության դեպքերն ու սեռավարակների տարածվածությունը։

Չի կարելի թույլ տալ, որ նման ձևով ուսուցանեն այս թեմաները։ Այս թեմայով հանդես կգանք առաջարկներով»։